Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շնորհավորական ուղերձ

Պաշտոնական
Serj-Sargsyan2

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարքին Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Տեր Գրիգոր Պետրոս Կապրոյանին, որում, մասնավորապես, ասված է. «Ամենապատիվ Հոգևոր Տեր, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց 20-րդ Կաթողիկոս Պատրիարքի գահակալության կապակցությամբ: Անգնահատելի է Տանն Կիլիկիո Կաթողիկոսության դերը հայապահպանության և մեր ժողովրդի միասնության գործում: Վստահ եմ, որ Ձեր գահակալության շրջանում ևս Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը կշարունակի ջանքեր ներդնել՝ հասնելու հայության, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքի հայերի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների լուծմանը: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և կորով՝ իրականացնելու Ձեր բարձր առաքելությունը»: