Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. Հրմշտոց Հանրապետության հրապարակում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
elektra91

Քիչ առաջ Հանրապեության հրապարակում «Ոտքի Հայաստան» նախաձեռնության կողմից նստացույց իրականացնող քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ հրմշտոց տեղի ունեցավ։ Քաղաքացիներից մի քանիսը փորձեցին անցնել փողոցը, սակայն ոստիկանները հրեցին նրանց՝ թույլ չտալով նրանց իրականացնել մտադրությունը։ «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը փորձեց անցնել հրապարակի կենտրոն, բայց  ոստիկանները ուժի կիրառմամբ նրան  նույնպես հեռացրին այնտեղից։ «Ա1+»-ի հետ զրույցում քաղաքացիները հայտնեցին ոստիկանների կողմից իրենց նկատմամբ բռնի գործողությունների մասին։ Տեղում ծառայություն իրականացնող ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչները քաղաքացիների բողոքներին ի պատասխան՝ հորդորեցին գրավոր դիմել ոստիկանություն։ Այս պահին քաղաքացիները երթ են իրականացնում Հանրապետության հրապարակի շուրջ։ Ոստիկաններն ուղեկցում են նրանց։