Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիլեն Գայֆեջյանի դեմ ո՞վ է հանդես եկել հայցով (տեսանյութ)

Հասարակություն
սօս2

«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի համար անհասկանալի է, թե հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի դեմ ո՞վ է հանդես եկել հայցով։ «Նույն փաստաթղթերի մեջ մի տեղ գրված է հայցվոր ոստիկանություն եւ համահայցվորներ ֆիզիկական անձինք, վերջում ստորագրված է ոստիկանություն եւ ներկայացուցիչներ եւ երեք ֆիզիկական անձինք։ Սահմանադրությամբ չնախատեսված մարմին, ոստիկանություն։ Որը իրավաբանական անձ չէ նույնիսկ որոշել է, որ ինքը վիրավորվել է, կառավարության առընթեր մարմինը վիրավորվելու հատկանիշ չունի, ոստիկանությունը երեւի, պետք է գլխի ընկած լիներ»,- ասաց Լեւոն Բարսեղյանը։ Այսօր Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց YouTube-ում հեռարձակվող «SOS» հաղորդաշարի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի դեմ՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Արթուր Մադաթյանի, Սերգեյ Զաքարյանի եւ Հովհաննես Քոչարյանի հայցով դատական նիստը։ Ոստիկանները վիրավորվել են հաղորդաշարի մայիսի 24-ի թողարկումից, որտեղ ըստ հայցադիմումի իրենց հասցեին հնչել են վիրավորական արտահայտություններ: Հայցվորները պահանջում են հրապարակային ներողություն խնդրել ՀՀ ոստիկանությունից, ոստիկանության ծառայողներ Արթուր Մադաթյանից եւ Սերգեյ Զաքարյանից, ինչպես նաեւ ոստիկանության ծառայողներին վճարել փոխհատուցում 1-ական միլիոն դրամի չափով իրենց պատիվն ու արժանապատվությունը արատավորելու եւ ՀՀ ոստիկանության բարի համբավը նսեմացնելու համար: Հայցվոր կողմի միջնորդությամբ դատավոր Արթուր Ստեփանյանը թույլ չտվեց տեսանկարահանել այսօրվա դատական նիստը։ «Հաջորդ անգամ այնպես կանենք, որ տեսաձայնագրվի եւ ձայնագրվի»,- խոստացավ պատասխանող Վիլեն Գայֆեջյանը։ Նրան չի ընկճել դատական նիստը եւ շարունակելու է իր հաղորդումների պատրաստումը։ Նրա համար հասկանալի չէ, թե ինչից են վիրավորվել հայցվորները։ Գործի նյութերին ծանոթանալու համար պատասխանող կողմը միջնորդեց նիստը հետաձգել, այն կշարունակվի սեպտեմբերի 4-ին։ սօս   սօս1