Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի 12 ըմբիշներ կմեկնեն Բրազիլիա

Սպորտ
sport-borba

Օգոստոսի 10-16-ը Բրազիլիայի Սալվադոր դա Բայա քաղաքում կայանալիք ըմբշամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանից կմասնակցեն 12 ըմբիշներ: Այդ մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Հունահռոմեական ոճի Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում հանդես կգան Նորայր Հախոյանը (50 կգ քաշային կարգ), Սլավիկ Գալստյանը (55կգ), Տարոն Դումոյանը (60կգ), Կարեն Ասլանյանը (66կգ), Արմեն Հակոբյանը (74կգ) եւ Էդգար Խաչատրյանը (130կգ): Մեր ազատ ոճային ըմբիշներից Բրազիլիայում ելույթ կունենան նույնպես վեց հոգի` Ռազմիկ Միսակյանը (50կգ), Նարեկ Հովհաննիսյանը (55կգ), Գագիկ Ակուլյանը (60կգ), Գեւորգ Մխեյանը (66կգ), Սուրեն Խաչատրյանը (74կգ) եւ Սարգիս Հովսեփյանը (84կգ): Ըմբշամարտի Հայաստանի հավաքականները Բրազիլիա կմեկնեն առաջնության մեկնարկից մեկ շաբաթ առաջ, որտեղ կանցկացնեն վերջին ուսհավաքը, որպեսզի ըմբիշները հարմարվեն տեղի բնակլիմայական պայմաններին: