Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությանը ձեռնտու չէ լուծարել «Նաիրիտ» գործարանը. Ե. Զախարյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
3937935de5bbeb16cf6965ccbb78ced1

Կառավարությանը ձեռնտու չէ լուծարել «Նաիրիտ» գործարանը, քանի որ դա կապված է բնապահպանական մեծ խնդիրների ու լուրջ ֆինանսական ծախսերի հետ. «Գործարանը քիմիական գործարան է եղել տասնամյակներ շարունակ, եւ շարքային ֆաբրիկա չէ կամ շարքային գործարան, որ այսօր որոշում կայացվի գործարանի լուծարման հետ կապված եւ վաղը սկսեն լուծարման պրոցես, կամ վաղը դնեն, սկսեն կտրտեն գործարանը»,- ասում է Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: ՀԲ-ն ՀՀ կառավարության պատվերով աուդիտ էր անցկացրել եւ եզրակացության մեջ նշել, որ գործարանը պետք է լուծարել: ԱԺ-ում աուդիտի արդյունքների հաղորդման ներկայացման ժամանակ պատգամավորների հարցերին պատասխանեց միայն Երվանդ Զախարյանը: ՀԲ ներկայացուցիչները նախապես ասել էին, որ իրենց ներքին ընթացակարգի համաձայն չեն կարող լրագրողների ներկայությամբ հանդես գալ. «ՀԲ ներքին ընթացակարգը Աստվածաշնչի թեզ չի, որ չի կարելի քննարկել»,-մեկնաբանեց ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Նախարարին ուղղված պատգամավորների հարցերը բամազան էին «Ինչ է նշանակում` կրեդիտորական պարտքերի մեջ 7,6 մլրդ դրամ չբացահայտված ֆինանսական հաշվետվություն»,- հարցրեց Սամվել Ֆարմանյանը ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ, թե. «Վաճառքի պայմանագրով չունե՞նք լիազորություն` սեփականատիրոջը բերման ենթարկել, գումարի ինչ-որ քանակությունն ինքը վճարի»: Իսկ Նաիրա Զոհրաբյանի հարցը հետևյալն էր. «Նախկին վարչապետի ու նրա ընտանիքի կողմից ուղղակիորեն թալանվել է «Նաիրիտ»-ը եւ երբ մենք անընդհատ մեղավորներ ենք փնտրում, մեղավորները հայտնի են, եւ «Նաիրիտ»-ում կա ընդամենը 100-150 դոլարի մետաղի ջարդոն»: Նախարարը նախ պատասխանեց, որ բոլոր հարցերի վերաբերյալ ունի իր անձնական կարծիքը, սակայն վերջնական գնահատական ՀԲ կատարած աուդիտի վերաբերյալ դեռ չեն տա։