Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հուլիսի 28. Ֆիննախ Էդվարդ Սանդոյանը վախենում է հարկային տեսուչից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
oracuyc-2

1998-ի հուլիսի 28-ին Հայաստանում բացվում է առաջին ինտերնետ դպրոց սրճարանը։ Փոստի եւ հեռահաղորդակցության նախարարն անձամբ է մասնակցում բացմանը՝ այսուհետ մեր երեխաները կազինոների փոխարեն ինտերնետ սրճարաններ կայցելեն։ Դավիթ հարությունյանն ափսոսում է՝ ինքը Եվրոպայում տեսել էր այսպիսի սրճարաններ եւ ուզում էր առաջինը բացել, իրենից առաջ ընկան։ Նույն օրը ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Էդվարդ Սանդոյանը սեփական վախերի միջոցով լրագրողներին ներկայացնում է Հայաստանի հարկային խնդիրները։ Ինքը ժամանակին եղել է եւ հարկահավաք եւ հարկատու։ Այսօր ամենայն վստահությամբ ասում է՝ վախենում է հարկային տեսուչից «Բոլոր տնտեսվարող սուբյեկտները, հավատացած եղեք, բոլորը անխտիր հոգու խորքում սարսափում են հարկային տեսուչներից։ Սա ամբողջ աշխարհում է, իհարկե, բայց էդ աստիճանի չէ ոնց որ մեզ մոտ։ մեզ մոտ ուղղակի անպաշտպան ես, որ եկավ, չգիտես ինչ անես, ում բողոքես։ Դատարա՞ն։ Ի՞նչ դատարան, ուր ա դատարան»։ Հաջորդ տարի այս օրը նախարարի պաշտոնից հեռացված Էդվարդ Սանդոյանն արդեն զբաղմունք է գտել հանձին շախմատի։ Նա մասնակցում է աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 70-ամյակին նվիրված մրցաշարի Վազգեն Սարգսյանի կառավարությունը մի քանի օր առաջ քննարկել է ակցիզների գինը բարձրացնելու մասին հարցը։Ծխախոտի շուկայում արդեն խուճապ է, ապրանքը թանկացել է մինչեւ 70 տոկոսով։ Անցյալ տարի արգելվել էր նաեւ ծխախոտի վտանգավորության մասին առանց հայերեն հիշեցումնեի ծխախտի վաճառքը։ Որոշ առեւտրականներ, գտել էին ձեւը։ 2000 թվականի այս օրը «Բաշխիչ ցանցերի» սեփականաշնորհման օգտին քարոզարշավին միանում են նաեւ ցանցի ղեկավարները։ 10 միլիարդ դրամի պարտք ունեն բաշխիչ ցանցերը, մի քիչ էլ ուշացնենք ցանցերից ոչինչ չի մնա, պետությունն էլ տակից դուրս չի գա. «Էսօր չկա պաշտպանիչ միջոցներ, էսօր չկան հասարակ ապահովիչներ, էդ ձեւ ենք սպասարկում։ Հաջորդ գնողը կտեսնի ցանցի վիճակը, գուցե չգնի, կլինի ընենց, որ թաղամասեր, շրջաններ, գյուղեր կմնան երկար ժամանակ ամիսներով, տարիով առանց հոսանքի»։ «Ամոթ, ամոթ»։ Եվ այսպես 63 անգամ 2000 թվականի այս օրը Ազգային ժողովի մոտ հավաքվածներն ամոթանք են տալիս այն պատգամավորներին, որոնք կողմ են քվեարկել Բաշխիչ ցանցերի սեփականաշնորհմանը։ Բղավողները երիտասարդ կոմունիստների ավագ կողմնակիցներն էին 2001-ի այս հուլիսի 28-ին հերթական անգամ կիսվում է Վազգեն Մանուկյանի գլխավորած ԱԺՄ-ն։ Այս անգամ նրանից հեռանում են Ֆիլարետ Բերիկյանը եւ Սեյրան Ավագյանը։ Պատճառն, ըստ Բերիկյանի, այն է, որ երեք օր առաջ Մանուկյանը վարչության նիստում հայհոյանքով հարձակվել է վարչության անդամների վրա 2001-ի հուլիսի 28-ին երբեմնի հայ ռազմագերիները տեղեկանում են, որ Գերմանիայի Բունդեստագը դրամական փոխհատուցում է նրանց համար։ Փոխհատուցման են արժանանալու միայն այն ռազմագերիները, որոնք համաշխարհային երկրորդ պատերազմի տարիներին հարկադիր աշխատանք են կատարել համակենտրոնացման ճամբարներում եւ Գերմանիայի գյուղերում «Ես քաղաքացի եմ, բայց գյուղացու մոտ աշխատեցի, զոռ ա, էլի, որ էդ գործը չէի գիտա, բայց աշխատեցի, մի խազեինի մոտ մի 4 ամիս աշխատեցի, հետո ընդիան ուղարկեցին մի ուրիշ խազեինի մոտ իրեք ամիս աշխատեցի, 5 ամիս աշխատեցի։ Այ տենց մի 7-8 խազեինի մոտ աշխատել եմ»։ 2009-ի այս օրը «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը հայտարարում է, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ ղարաբաղյան ծագումով մյուս օլիգարխները կքավեն իրենց մեղքերը, եթե ընտանիքներով վերադառնան Ղարաբաղ։ 2012-ի այս օրը ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարում է, որ հաջորդ տարվա նախագահի ընտրություններին հաղթելու է Հանրապետականի թեկնածուն՝ Սերժ Սարգսյանը։ նա միջազգային մեծ հեղինակություն ունի «Եթե ինքը չէ, բա էլ ո՞վ»։։