Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կորցնել «Նաիրիտ», նշանակում է կորցնել Հայաստան» (տեսանյութ)

Քաղաքականություն
Nairit

Մինչ ԱԺ-ում «Նաիրիտ» գործարանի հետագա ճակատագրի վերաբերյալ քննարկումներ էին, շենքի մոտ բողոքի ակցիա անցկացրին գործարանի արդեն նախկին աշխատակիցները: «Նաիրիտ»-ի նախկին մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանի խոսքերով` արդարացնելու համար գործարանի փակումը` ՀԲ կողմից անցկացվել է աուդիտ, որտեղ նշված է, որ «Նաիրիտ»-ը պետք է լուծարել. «Ես հույս ունեմ, որ ողջամտությունն այնուամենայնիվ, կհաղթի եւ այս կառավարությունը, իշխանությունները կհասկանան, որ կորցնել «Նաիրիտ», նշանակում է կորցնել ՀՀ-ն»: