Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամեն տարի մոտավորապես 20,000 նոր ավտոմեքենաներ են մտնում մայրաքաղաք

Հասարակություն
avto

2980 ծառ եւ թուփ է տնկվել այս տարի մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: 1720 ծառ խորը էտի է ենթարկվել, նոր ոռոգման ցանց է կառուցվել: Այսօր նշեց Երեւանի քաղաքապետարանի Բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը։ Նա միաժամանակ ավելացրեց, որ չկա որեւէ զարգացող քաղաք, որ բնապահպանական խնդիրներ չունենա: «Մթնոլորտային օդն աղտոտող հիմնական պատճառներից մեկն էլ տրանսպորտն է, ամեն տարի մեր քաղաք մոտավորապես 20,000 նոր ավտոմեքենաներ են մտնում եւ պատկերացրեք ինչքան է մթնոլորտային օդն աղտոտվում շարժական ավտոմեքենաներից: Հենց դրա համար էլ նոր արագընթաց ճանապարհներ են կառուցվում, որովհետեւ եթե խցանումները շատ չեն լինում, մթնոլորտային օդն ավելի քիչ է աղտոտվում: Գեռառը, Հրազդան գետը տարին երկու անգամ մաքրվում են եւ դա էլ է հիմնական խնդիրներից, որ կարողանում ենք լուծել»,- ասաց Բնապահպանության վարչության պետը: Աշխատող գործարաններին էլ մեծ ուշադրություն է դարձվում, որպեսզի վերազինվեն եւ ֆիլտրերը անընդհատ փոխվեն, որ օդը քիչ աղտոտվի: Բնապահպան , «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանն էլ անդրադառնալով Երեւան քաղաքի ծաղկապատմանը, նշեց, որ այսպիսի ծաղկապատ Երեւան դեռ չի տեսել;