Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԻՄ-ի հանրահավաքը քաղաքապետարանը արտոնել է

Քաղաքականություն
Paryur

Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի իրազեկումը՝ 2015 թվականի հուլիսի 30-ին՝ ժամը 17:00-ից մինչև ժամը 20:00-ն Երևան քաղաքի Մատենադարանի մերձակայքում հավաք եւ հավաքի ընթացքում Մատենադատարան - Մաշտոցի պողոտա - Բաղրամյան պողոտա - Սահմանադրական դատարան - Բաղրամյան պողոտա - Մաշտոցի պողոտա - Մատենադարան երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ: ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն «Ա1+»-ին հայտնեց, որ Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրային քննարկումների ամփոփումից հետո նոր միայն կորոշվեն իրենց հետագա անելիքները։ Նախորդ ուրբաթ օրը Ազատության հրապարակում հանրահավաք էր կազմակերպվել, որի նպատակը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրային քննարկումներ իրականացնելն է։ «Տարբեր տեսակետներ արտահայտվեցին՝ ընդհուպ մինչեւ գործող հանձնաժողովի օտարում պահանջելը, բոյկոտ, նոր նախաձեռնություններ։ Հիմա այս երկու օրվա ընթացքում մենք այդ հնչած առաջարկները նաեւ հնչեցնողի հետ պետք է հայտարարի բերենք։ Հետո մեկ օրվա ընթացքում կորոշենք հրավիրում ենք հանրությանը եւ երթ ենք կազմակերպում։ Կորոշենք երթի նպատակը»,- ԱԻՄ առաջնորդը։ ՍԴ բարեփոխումների հանձնաժողովի նախագահին նրանք հարց ունեն՝ ինչո՞ւ է արհամարհված, մասնավորապես բացարձակ ժողովրդավարության հայեցակարգը, ինչո՞ւ դա չի ներկայացվել Վենետիկի հանձնաժողովին։