Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե նոր սահմանադրությունը չենք ուզում, մնում է հինը, որը մենք չենք ուզում» (տեսանյութ)

Քաղաքականություն
screenshots00002

Նախկին Գերագույն Խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը կողմ է սահմանադրական բարեփոխումներին։ Նշում է, որ եթե Հայաստանի Հանրապետության բնակչության 30 տոկոսը աղքատ է, ապա ամենալուրջ պատճառը սահմանադրությունն է.«Մեր սահմանադրությունը չի ապահովում հայրենիքի բարգավաճումը, բնակչության կենսամակարդակի բարձրացումը, տնտեսության հզորացումը։ Դրա պատճառով պետք է անպայման սահմանադրությունը փոխել, որպեսզի մենք լավ ապրենք»։ Այս սահմանադրությունը դարձրել է թշվառների երկիր։ Փոխելու շնորհիվ մենք լավ կապրենք։ Եթե մենք նորը չենք ուզում, ապա հինն է մնում, որը մենք չենք ուզում»։ Խոսելով ընտրությունների կարգի մասին Ազատ Արշակյանը կողմ արտահայտվեց նրան, որ չգրանցված քաղաքացիներ եւս կարող են մասնակցել ընտրություններին, այսինքն՝սահմանափակում չկա։ Սահմանադրության նախագծում գրված բառերին եւս ուշադրություն է դարձրել.«Բառերը սխալ են ընտրված. ի՞նչ է նշանակում՝ առնվազն, գուցե, համենայնդեպս կամ հայաստանյանց, նույնն է, որ մերսեդեսը մենք բերենք ու ազգայնացնենք էշի զռռոց դնենք»։ Քաղաքագետ-իրավաբան Էդուարդ Մամիկոնյանը նշեց, որ պարզ չի, թե ինչ խնդիրներ է առաջացել Հայաստանում, որ հին սահմանադրությունը չի լուծի եւ նորը պետք է լուծի. «Չգիտենք, թե ով է աշխատել այս տեքստի վրա։ Ով է ֆինանսավորել սա։ Եվրոկենտրոնացում կա այս տեքստի մեջ, տեքստի լեզուն դասագրքային է»։ Խոսելով եկեղեցու եւ պետության անջատ լինելուց, բանախոսները մտահոգություն հայտնեցին, Էդուարդ Մամիկոնյանը խոսելով եկեղեցու եւ պետության անջատ լինելու մասին, ասաց.«Այստեղ գրված է միայն, որ պետությունից է անջատ։ Իսկ դպրոցի՞ց։ Չզարմանանք, որ մորմոնները եւ այլ աղանդավորներ կարող են դասավանդել դպրոցներում»։