Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թանգարան, որտեղ կարելի է նաև մասնակցել համտեսի (տեսանյութ)

Մարզեր
untitled25

Օգոստոսի 26-ից սկսած՝ մինչև սեպտեմբերի 1-ը ներառյալ, «Հյուսիսային Հայաստանի մարգարիտները» ծրագրի շրջաակներում Ալավերդու Միկոյան եղբայրների թանգարանում կարելի է ոչ միայն հանրահայտ եղբայրների կյանքի ու գործունեության մասին տեղեկանալ, այլև մասնակցել համտեսի: Միկոյանների թանգարանում համտեսել կարելի է այն մթերքներից, որոնց արտադրությունը խորհրդային միությունում սկսվել է Անաստաս Միկոյանի նախաձեռնությամբ: «Հյուսիսային Հայաստանի մարգարիտները» ծրագիրը, որում ներառված է նաև անվանի Միկոյանների թանգարանը, իրականացվում է «Վորլդ Վիժն» Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության կողմից: Մինչ ծրագրի մեկնարկը թանգարանում տեղի են ունեցել փոփոխություններ, կատարվել վերանորոգման աշխատանքներ: Մանրամասները «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում