Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միկա»-ն նոր գլխավոր մարզիչ ունի

Սպորտ
sport-mika

Երեւանի «Միկա»-ի գլխավոր մարզիչ է նշանակվել Արմեն Ադամյանը: Այդ մասին «Ա1+»-ի մարզական լրագրողին հայտնեցին ակումբի մամուլի ծառայությունից: Արմեն Ադամյանին կօգնի թիմի արդեն նախկին գլխավոր մարզիչ Հակոբ Մկրյանը: Այժմ «Միկայում» մարզվում են 12 նոր ֆուտբոլիստներ, որոնք ժամանել են Ռուսաստանից: Առաջիկայում հայտնի կդառնա, թե նրանցից ովքեր կհամալրեն թիմի կազմը: Նշենք, որ Հայաստանի բարձագույն խմբի առաջնությունը մեկնարկելու է օգոստոսի 1-ին: «Միկան» առաջին տուրում կխաղա «Բանանցի» հետ, նրա հարկի տակ: