Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օսիպյանը մերժեց ցուցարարներին

Հասարակություն
unnգգamed

Հանրապետության հրապարակում շարունակվում է «Ոտքի Հայաստան» նախաձեռնության նստացույցը։ Նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը կրկին առաջարկեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ թույլ տալ իրենց նստացույցը շարունակել հրապարակի կենտրոնական հատվածում. «Այժմ այստեղ է կենտրոնացված մեծաթիվ ոստիկանական ուժեր, սակայն եթե մենք նստացույցը շարունակենք կենտրոնական հատվածում, դուք ստիպված չեք լինի այսքան ոստիկան պահել այստեղ»։ Վալերի Օսիպյանը երկար մտածելուց հետո պատասխանեց. «Մնացե՛ք այստեղ»։ Ավելացնենք, որ հրապարակի մերձակա փողոցներում շարունակում են գտնվել ոստիկանության մեծաթիվ մեքենաներ և ուժեր։ Նստացույց իրականացնող քաղաքացիների թիվն այս պահին մոտ երեք տասնյակ է։ ------------------------------------------------------------------------ Հրապարակից տեղափոխվեցին տուգանային հրապարակ Քիչ առաջ Հանրապետության հրապարակից ոստիկանությունը տուգանային հրապարակ տեղափոխեց չորս մոտոցիկլ։ Հերթապահություն իրականացնող ոստիկանները մոտեցան տարածքում կայանված թվով 4 մոտոցիկլի սեփականատերերին՝ պահանջելով համապատասխան փաստաթղթեր։ Քաղաքացիներից մեկի մոտ դրանք բացակայում էին, բացակայում էր նաև մոտոցիկլներից մեկի համարանիշը։ 11793894_1002597469791983_1374669201_o