Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուրիկ Խաչատրյանի տղան կալանավորվեց (տեսանյութ)

Քաղաքականություն
surik-xachatryani-vordi22

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր ընտրեց երկամսյա կալանքը ։ Տիգրան Խաչատրյանն այս գործով պարզապես զոհ է. համոզված է նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը։ Պաշտպանը պնդում է, որ Տիգրան Խաչատրյանը եղել է դեպքի վայրում, սակայն որեւէ մեկին ծանր մարմնական վնասվածք չի պատճառել։ Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Հարություն Զաքարյանի նկատմամբ բռնություն գործադրելու եւ առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար։ Հարություն Զաքարյանը ծեծից հետո կորցրել է աջ աչքի տեսողությունը։ « Ունենք ապացույցներ, որ այդ անձինք Տիգրան Խաչատրյանին իր մարդկային եւ ճիշտ վերաբերմունքի համար շնորհակալություն են հայտնել։ Տիգրան Խաչատրյանը դեպքի վայրում եղել է։ Նրա գործողությունները բաժանելը, կանխելն է եղել։ Մանրամասները՝ տեսանյութում։