Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նստացույց՝ ոչ նախատեսված տեղում

Քաղաքականություն
նստացույց1

Այս պահին «Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժման անդամները Հանրապետության հրապարակի հարակից տարածքներում նստացույց են սկսել: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը խոսելով քաղաքացիների հետ՝ եւս մեկ անգամ ասաց, որ ոստիկանությունը թույլ չի տա Հանրապետության հրապարակում իրականացնել նստացույց, քանի որ դա անօրինական է, իսկ դրան հարակից տարածքներում թույլ կտան: «Ա1+»-ի հետ զրույցում քաղաքացիներն ասացին, որ նստացույցը շարունակելու են այնքան ժամանակ, մինչեւ հասնեն Հանրապետության հրապարակ. «Ծեծ էլ կուտենք, ամեն ինչ էլ կանենք, բայց նստացույցը կիրականացնենք»: