Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԱ-2018-ում Հայաստանը չի խաղա գերհզոր թիմերի հետ

Սպորտ
England

Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում կայացավ ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականը հանդես կգա եվրոպական գոտու E խմբում, որտեղ մեր թիմի մրցակիցները կլինեն Ռումինիայի, Դանիայի, Լեհաստանի, Չեռնոգորիայի եւ Ղազախստանի ընտրանիները: Այդպիսով, մեզ բաժին չհասան գերհզոր մրցակիցներ, ինչպիսիք են Գերմանիան, Իսպանիան, Անգլիան, Իտալիան, Ֆրանսիան: Աշխարհի առաջնության ընտրական փուլը Եվրոպայում կսկսի 2016 թվականի սեպտեմբերին եւ կավարտվի 2017-ի նոյեմբերին: Եզրափակիչ մրցաշարին մասնակցելու անմիջական ուղեգիր կստանան ընտրական 9 խմբերի հաղթողները եւ 2-րդ տեղ գրաված լավագույն թիմը: Մնացած 4 ուղեգրերը անցումային խաղերում կվիճարկեն խմբերում երկրորդ տեղ գրաված մյուս 8 թիմերը: