Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

10 դատապարտյալ ատեստատ է ստացել (տեսանյութ)

Մարզեր
1437643808_band

"Արթիկ" քրեակատարողական հիմնարկի երեկոյան դպրոցը գործում է մոտ 50 տարի: Այստեղ այժմ սովորում է 59 կալանավոր: 10-ն արդեն միջնակարգ կրթություն ունի: Նրանք ստացան իրենց կյանքի առաջին կարևոր փաստաթղթերը` ատեստատները: Երեկոյան դպրոցի գործունեությունը վերահսկում են Արդարադատության ու Կրթության և գիտության նախարարությունները: Նոր կանոնադրություն է մշակվել: Դպրոցն աստիճանաբար վերափոխվելու է արհեստագործական մասնագիտացված հաստատության, որտեղ դատապարտյալները որոշակի հմտություններ ձեռք կբերեն` հետագայում աշխատանք գտնելու համար: Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում