Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սլովենիայում մեկնարկել է հրաձգության Եվրոպայի առաջնությունը

Սպորտ
17

Սլովենիայի Մարիբոր քաղքում հուլիսի 18-ին մեկնարկել է Եվրոպայի առաջնությունը` գնդակային (25մ, 50մ, 300մ) և ստենդային հրաձգությունից: Հայաստանը ներկայացնում են հրացան ձևում Հրաչիկ Բաբայանը, Քրիստիան և Իրինա Լաուերները, իսկ ատրճանակ ձևում Զավեն Իգիթյանը: Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը: Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 46 երկրի շուրջ 1000 մարզիկ: Մեծահասակների պայքարում խաղարկվում է Ռիո 2016-ի 21 օլիմպիական վարկանիշ: 19-ամյա Հրաչ Բաբայանն ու 16-ամյա Զավեն Իգիթյանն կմասնակցեն երիտասարդների պայքարին: Երեկ` հուլիսի 21-ին, 50մ, հրացան 3 դիրքից, 3X20 կրակոց կանանց վարժությանը մասնակցել է Իրինա Լաուերը և 546 միավորով եզրափակել 67 հոգանոց մրցաշարային աղյուսակը: 50մ, հրացան պառկած դիրքից, 60 կրակոց տղամարդկանց պայքարում Քրիստիան Լաուերին չի հաջողվել հաղթահարել նախնական փուլի արգելքը, և նա դուրս է մնացել հետագա պայքարից: Վաղը` հուլիսի 23-ին, մրցելույթները կսկսի Հրաչ Բաբայանը 50մ, հրացան 3 դիրքից վարժությունում: Նույն օրը 50մ, հրացան պառկած դիրքից կանանց վարժությանը կմասնակցի Իրինա Լաուերը: 2