Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շարժման ոգին»՝ բարձրաճաշակ հանդիսատեսի համար (տեսանյութ)

Մշակույթ
balet

«Հայկական պարը տրեխներով ու սրված բեղերով չէ միայն, որ պետք է աշխարհին ներկայացնենք: Սա 21-րդ դարն է». Բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի երազանքն արդեն իրականություն է: Երեք տարի առաջ նրա նախաձեռնությամբ հիմնադրած «Բալետ 2021»-ը, որի նպատակն էր դրսի հետ կապեր ստեղծելով աջակցել հայկական բալետի զարգացմանը՝ ներկայացավ իր երկրորդ մեծ նախագծով: Առաջինը` «Զույգ արեգակներ» բալետի պրեմիերան էր՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված: Երկրորդ նախագիծը` «Շարժման ոգին» ։ Ռոմանտիզմի զգացմունքայնություն, դասական նրբագեղություն, ժամանակակից ռիթմ ու դինամիկա, պատկերի և զգացմունքի միաձուլում: Մի խոսքով, բալետային երեկո՝ բարձրաճաշակ հանդիսատեսի համար: «Բալետը թռիչք է, իսկ թռիչքի համար պետք է շատ աշխատել: Այդ իսկ պատճառով ներկայացումների մեջ ներգրավված են պարողներ Ճապոնիայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Իսրայելից, Ամերիկայից, նաև մեր լավագույն արտիստները»,- ասում է բալետմայստերը: «Պարբերաբար հրավիրելու ենք համաշխարհային ճանաչում ունեցող բեմադրող–խորեոգրաֆների, պարուսույցների, բալետի արտիստների՝ համագործակցության և համատեղ ներկայացումների համար»: Սեպտեմբերին իր այս նոր ծրագրերը «Բալետ 2021»-ը կներկայացնի Իտալիայում։