Իրանը ցնծում է. լուսանկարներ
Վիեննայում, ինչպես հայտնի է, Իրանի ու վեց գերտերությունների միջեւ համաձայնություն է ձեռք բերվել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ։
Ըստ «Ամերիկայի ձայն»-ի՝ Իրանի արտգործնախարարը գործարքն անվանել է «պատմական»։ Երկրի նախագահ Ռուհանին, հանդես գալով հեռուստատեսությամբ, ասել է, թե այն նոր էջ է բացում աշխարհի հետ Իրանի հարաբերություններում ու ավելացրել, թե իրանցիների աղոթքները ի վերջո տեղ հասան։
Ելույթ ունենալով Սպիտակ տնից՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե այս գործարքը բավարարում է բոլորին։ Օբաման ավելացրել է, թե այս գործարքը կնքվում է ոչ թե վստահության, այլ՝ ստուգումների հիման վրա։
Օբամայի խոսքերով, պատժամիջոցների մեղմացումը կիրականանա աստիճանաբար եւ որ զենքերի եւ հրթիռների առեւտրի վրա դրված բեռնարգելքը կվերացվի համապատասխանաբար հինգ եւ վեց տարիների ընթացքում։
Այս ընթացքում Իրանը ցնծում է։ BBC-ն ներկայացրել է լուսանկարներ Թեհրանի փողոցներից։
