Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցուցարարները ջրեցին ոստիկաններին եւ փակեցին Բաղրամյան պողոտան. News.am

Կարևոր լուրեր Հասարակություն
default

«Ոչ թալանին» նախաձեռնության մի քանի տասնյակ անդամներ այսօր՝ Վարդավառի տոնին, «բողոքի ուրախ ակցիա » անցկացրին նախագահական նստավայրի մոտ: Ակտիվիստները դույլերով եւ փոքրիկ ջրցան ապարատներով ջրեցին նստավայրի մոտ ծառայություն իրականացնող ոստիկաններին: «Ոստիկանները հունիսի 23-ին անօրինական կերպով եւ շատ բարձր ճնշմամբ ջուր կիրառեցին ցուցարարների նկատմամբ: Որոշեցինք, որ ընկերներով գանք Բաղրամյան 26 եւ նման ակցիա անցկացնենք ու ոստիկաններին պատասխանենք օրենքի սահմաններում: Խաղաղ ջրոցին արտոնված է, իրենք անօրինական են մեզ ջրել,  մենք՝ օրինական: Այսօրվանից իրենք ոնց վարվել են մեզ հետ, պատասխանը ստանալու են»,-ասաց նախաձեռնության  անդամներից Վաղինակ Շուշանյանը: Նախաձեռնության անդամների ջրոցիին ոստիկանները զուսպ էին արձագանքում, այն երկար տեւելու դեպքում հորդորում դադարեցնել այն: Ակտիվիստները Բաղրամյան պողոտայից իջան «Մենք ենք տերը մեր երկրի», «Մեր ջրցանին չի», «Ջուր ցանողը մենք ենք» վանկարկումներով: Նրանք  ջուր լցրին նաեւ ԱԺ պահակակետում հերթապահություն անցկացնող ոստիկանների վրա: Մանրամասներն՝ այստեղ