A
A
Բնակիչները փակել են Տիգրան Մեծ պողոտան
Այս պահին Հանրապետության 33 թաղամասի բնակիչները փակել են Տիգրան Մեծ պողոտան։ Երթեւեկությունը դադարեցված է։
10 տարի առաջ իրենց տներից զրկված քաղաքացիները պահանջում են հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։ Թեեւ վարչապետը 10 օր առաջ խոստացել էր 3 օրվա ընթացքում լուծել իրենց հարցը, սակայն սայլը տեղից չի շարժվել։ Բնակիչները նշում են, որ այնքան են մնալու այստեղ, մինչեւ վարչապետն անձամբ ընդունի ու կոնկրետ պատասխան տա։
