Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախի պատվիրակությունը ժամանել է Մեծ Բրիտանիա

Պաշտոնական
բրիտ

Հուլիսի 6-ին Արցախի Հանրապետության պատվիրակությունը՝ Նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, աշխատանքային այցով ժամանել է Մեծ Բրիտանիա: Հուլիսի 7-ին Նախագահ Սահակյանը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում հանդիպում է ունեցել Հայ Համայնքային Խորհրդի անդամների հետ եւ քննարկել տեղի հայ համայնքի ու Արցախի միջեւ կապերի զարգացմանն առնչվող հարցեր: Նույն օրը երկրի ղեկավարը Լոնդոնի Սբ. Եղիշե եկեղեցում հանդիպում է ունեցել բրիտանահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ջերմ եւ անմիջական մթնոլորտում երկրի ղեկավարը տեղեկություններ է հաղորդել Արցախի կյանքի, ձեռքբերումների եւ առկա խնդիրների մասին, պատասխանել բարձրացված հարցերին: Բակո Սահակյանի խոսքով՝ Մեծ Բրիտանիայի հայկական համայնքն ակտիվ դերակատարություն ունի թ՛ե Միացյալ Թագավորության, թե՛ Սփյուռքի եւ թե՛ պատմական հայրենիքի կյանքում: Նախագահը երախտագիտություն է հայտնել համայնքի ներկայացուցիչներին հայրենասիրության եւ հարազատ ժողովրդին նվիրվածության համար: Հանդիպմանը մասնակցում էր Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, պաշտոնատար այլ անձինք:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ