Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանությունը Վարդավառին կուժեղացնի հսկողությունը

Կարևոր լուրեր Հասարակություն
1b77576dd25a97283f59d7b5d7992537

Հաշվի առնելով, որ Քրիստոսի Պայծառակերպության (Վարդավառի) տոնի կապակցությամբ հուլիսի 12-ին սպասվում է երթևեկության ինտենսիվության աճ դեպի հանգստյան գոտիներ՝ Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ուժեղացվելու է հսկողությունը Երևան-Սևան-Դիլիջան, Երևան-Աշտարակ, Երևան-Գեղարդ և Կոտայքի մարզի հանգստյան գոտիներ տանող ճանապահահատվածներում: Ճանապարհային երթևեկության պատշաճ անվտանգություն ապահովելու, հանգստյան օրերն անցանկալի պատահարներով չմթագնելու նպատակով՝ հորդորում ենք վարորդներին լինել առավել զգոն, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, տրանսպորտային միջոցը չվարել ալկոհոլային խմիչք օգտագործած վիճակում ու չգերազանցել սահմանված արագությունը: ՀՀ ոստիկանություն