Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գ. Հարությունյան. «Կխնդրեմ շտապողական եզրահանգումներ չանել» (տեսանյութ)

Քաղաքականություն
66aae523c1e3a178ee1f0de1d74bd7e3

ՍԴ-ն գրավոր ընթացակարգով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթներ ճանաչեց Սահմանադրությանը համապատասխան, մյուս մասը` ոչ. «Կխնդրեմ, որ շտապողական եզրահանգումներ չանել, ուսումնասիրել մանրամասն բոլոր իրավական դիրքորոշումները, համապատասխան դրան ներկայացնել ձեր դիրքորոշումը եւ կարծիքը»,- նշեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: ԱԺ 33 պատգամավորի ստորագրությամբ ՍԴ ներկայացված դիմումով վիճարկվում է օրենքի ընդունման ընթացակարգերի խախտումները, ներկայացնում բովանդակային պահանջներ՝ սոցիալական նպատակային վճար հասկացությունից սկսած մինչեւ քաղաքացիների սեփականության իրավունքների ոտնահարումը։ Դիմումի համահեղինակ Արծվիկ Մինասյանը եւս կարծում է, որ 80 էջից բաղկացած ՍԴ որոշման մասին պետք չէ հապճեպ կարծիք կազմել, սակայն մի քանի դիտարկումներ կարողացավ անել. «Ինչ վերաբերում է այն հոդվածներին, որոնք միանգամից կամ կտրուկ սահմանվեց, որ հակասում են Սահմանադրությանը, դրանք հիմնականում առնչվում են հենց սոցիալական նպատակային վճար հասկացության եւ դրանց գործադրման առանձնահատկություններին»: Կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Մանե Թանդիլյանը եւս կսպասի մասնագետների գնահատականներին, ապա հանդես կգան հայտարարությամբ: Միաժամանակ նա գտնում է, որ ՍԴ-ից սկսած բոլոր մյուս պետական կառույցները պետք է պատասխանատու լինեն իրենց որոշումների եւ դրանց հետեւողական իրականացաման համար, ինչը չի եղել ՍԴ նախորդ որոշումից հետո։ «Սա պետականաշինության հիմքն է, որ բոլոր կառույցները աշխատեն եւ պահանջները լինեն ըստ իր պատասխանատվության»: ՍԴ դիմած պատգամավորներն ու քաղաքացիական նախաձեռնության անդամները վստահեցնում են` պայքարելու են այնքան, մինչեւ Կենսաթոշակային համակարգի հիմքում դրվի կամավորության սկզբունքը: Այդ նպատակով, ըստ ՀՅԴ պատգամավորի, ՍԴ-ից հետո իրենց հաջորդ քայլը կլինի օրենսդրական նոր նախաձեռնությունները: Ի դեպ, այսօր մասնավոր հատվածը ի տարբերություն պետական հիմնարկների աշխատողներից մինչեւ 2017թ. ազատված է սոցիալական պարտադիր վճարից: