Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հատուկ չվերթ՝ ծիրանը Մոսկվա հասցնելու համար

Քաղաքականություն
ծիրան1

Հազարավոր մոսկվացիներ և հյուրեր մասնակցեցին Ռուսաստանի հայերի միության կողմից Մոսկվայի Մուզեոն զբոսայգում կազմակերպած հանդիսությանը, որը կայացավ կիրակի օրը՝ հուլիսի 5-ին: Հայաստանում անհիշելի ժամանակներից աճեցվող ծիրանը վաղուց դարձել է մեր երկրի խորհրդանիշներից մեկը: Հատուկ չվերթով Երևանից Մոսկվա տեղափոխել էին մի քանի տոննա ծիրանի հասունացած պտուղներ, որոնցով հյուրասիրեցին հանդիսության մասնակիցներին: Ժ.12-ից մինչև ուշ երեկո Մուզեոնը դարձել էր տարբեր ազգերի հաղորդակցության, երգի ու պարի յուրատեսակ հարթակ: Մանուկների համար սպասվում էին առանձին զվարճանքներ ու անակնկալներ, այդ պատճառով շատերն այստեղ եկել էին ընտանիքներով: ծիրան   ծիրան3 Ամենաաշխույժ հարթակներից մեկը դարձավ նարդու ու շախմատի առաջնությունների համար նախատեսվածը: Հաղթողներին պարգևատրեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրամյանը: Բացման հանդիսությանը Մոսկվայի ազգային քաղաքականության, միջտարածաշրջանային կապերի և տուրիզմի վարչության ղեկավար Վլադիմիր Չեռնիկովը նշեց. «Ծիրանի տոնը վառ վկայությունն է այն բանի, թե ինչպես են մի ժողովրդի ավանդույթները դառնում ընդհանուր մշակույթի մաս: Ես անկեղծ հույս ունեմ, որ բոլոր այցելուները, և հատկապես երիտասարդությունը, ոչ միայն կճաշակեն տոնի գլխավոր խորհրդանիշը՝ ծիրանը, այլև հաղորդակից կդառնան խաղաղության, փոխըմբռնման և բարեկամության մթնոլորտին»: ծիրան4   ծիրան2       ծիրան5 Հանդիսականները ունկնդրեցին երաժշտական անզուգական կատարումներ, լսեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Մոսկվայի փոխքաղաքապետ Ալեքսանդր Գորբենկոյի ուղջույնի ուղերձները: