Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դադարեցվել է փաստաբանի գործունեությունը

Հասարակություն
9431ae9fba0ae5b1ebfca88648bc4f7a

2015 թվականի հուլիսի 6-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը քննելով քաղաքացի Էմմա Կիրակոսյանի դիմումի հիման վրա հարուցված թիվ ԿԳ-15021 կարգապահական գործը որոշել է կարգապահական պատասխանատվության ենթարկել ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արմեն Ումրշատյանին: Փաստաբանը մեղավոր է ճանաչվել Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.7.2., 3.1.8 և 3.5.5. ենթակետերի խախտումների համար, իսկ որպես տույժ փաստաբանների պալատի խորհուրդը որոշել է դադարեցնել փաստաբան Արմեն Ումրշատյանի թիվ 385 արտոնագրի գործողությունը: Ծանոթություն։ Փաստաբանների պալատի խորհրդի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով` այն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում: Որոշումը օրինական ուժի մեջ է մտնում բողոքարկման ժամկետն անցնելուց հետո: