Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

17 ընտանիք բնակարան կստանա

Հասարակություն
kar

Կառավարության վաղվա նիստում որոշում կկայացվի 17 ընտանիքի բնակարան նվիրելու մասին։ Մինչ այս նրանք բնակվում էին Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Կոմերիտմիության 2 հասցեում գտնվող «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առեւտրային կազմակերպությանն ամրացված հանրակացարանում։ Բնակարանները նրանց նվիրվելու են սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով։ Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում կնքվելու են բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրի եւ պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման բնակիչների միջոցների հաշվին: Գորիս քաղաքի Կոմերիտմիության 2 հասցեներում գտնվող հանրակացարանում բնակվող բնակիչները գրություններով դիմել էին ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն եւ խնդրել էին իրենց նվիրել զբաղեցրած բնակելի տարածքները՝ մշտական բնակության վայր ունենալու նպատակով: