Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարտադիր կուտակայինի ներդրումը սխալ է. Ալյանս

Քաղաքականություն
unnamed11

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության վարչության ներկայացուցիչներն այսօր մասնակցել են ՀՀ Սահմանադրական դատարանում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ հոդվածների սահմանադրությանը չհամապատասխանելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների կողմից ներկայացված դիմումի քննությանը: Կուսակցության նախագահ,ԱԺ պատգամավոր Տ.Ուրիխանյանը դիմումատուներից է, և «Ալյանս»-ի պաշտոնական տեսակետն այն է, որ այսօրվա պայմաններում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը սխալ է, հակասահմանադրական և չարդարացված: Այն պետք է չեղյալ համարվի, իսկ գումարները պետք է վերադարձվեն քաղաքացիներին: