Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լոռվա երկարակյաց տատիկը դեռ սպասում է ամուսնուն (տեսանյութ)

Մարզեր
untitled2

Ստեփանավանի տարածաշրջանի Լեջան համայնքի բնակչուհի Սանամ Ղազարյանը գյուղի ամենատարեցն է՝ 100 տարեկան։ Ամուսինը՝ Հմայակ Ղազարյանը, զոհվել է Հայրենական Մեծ պատերազմում, 24 տարեկան հասակում։ Երիտասարդ այրին անասնապահությամբ, հողագործությամբ և գորգ գործելով մեծացնում է երկու որդիներին։ Տարեց կնոջ հպարտությունն այսօր մեծացող գերդաստանն է, որոնք բոլորը միասին թվով 28-ն են։ Եվս 3 փոքրիկներ Աստծո կամոք լույս աշխարհ կգան այս տարի։ Սանամ Ղազարյանը սակայն մինչ օրս հույսը չի կորցնում և աչքը ճամփին սպասում է ամուսնու վերադարձին։ Մանրամասն՝ «Լոռի» հը տեսանյութում