Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պատժել բռնություն կիրառած ոստիկաններին». երթ դեպի դատախազություն

Կարևոր լուրեր Հասարակություն
պօլից

«Պատժել բռնություն կիրառած ոստիկաններին» ֆեյսբուքյան  նախաձեռնությունը հայտնում է, որ հուլիսի 14-ին, ժամը՝ 18։00-ին երթ է մեկնարկելու դեպի ՀՀ Գլխավոր դատախազություն՝ պահանջով՝ պատժել այն ոստիկաններին, ովքեր հունիսի 23-ին և դրան հաջորդող դեպքերի ժամանակ բռնի ուժ են կիրառել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող քաղաքացիների նկատմամբ։ Սույն հավաք-երթն իրազեկված է։ Հավաքի երթուղին – Մոսկվա կինոթատրոն -Թումանյան - Մաշտոց -Ամիրյան –Հանրապետության հրապարակ-Վազգեն Սարգսյան- ՀՀ Գլխավոր դատախազություն։