Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կարող ենք ճաղեր քաշել, ու բոլորը բանտում հայտնվեն». Արծրուն Պեպանյան (տեսանյութ)

Քաղաքականություն
960362dca61f681e4dfd873f8ad7c453

«Ոչ միայն ՀԷՑ-ում, այլև ցանկացած այլ կառույցում եթե ուսումնասիրություն կատարվի, կպարզվի, որ խայտառակ վիճակ է»,-վստահ է «Վերելք» քաղաքական ուսումնասիրությունների հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանը։ Նախկինում իշխանության մաս կազմած անձը հիշում է, որ նախագահներից մեկը հանձնարարել էր մի ընկերության գրանտային ծրագիր ուսումնասիրել։ Ավելի ուշ հայտնի է դարձել այդ ծրագրի չարաշահումների մասին. «Դրա համար 25.000 մարդ պետք է բանտ նստեր։ Պատկերացնո՞ւմ եք՝ եթե հիմա նման գրանտային ծրագրեր ուսումնասիրվեն։ Մարդկանց շրջանում տասից ութը ինչ-որ խեղումներ արել են։ Էդպես որ լինի, կարող ենք ճաղեր քաշել երկրի սահմանին ու բոլորն, այսպես ասած, բանտում հայտնվեն»,- ասաց պարոն Պեպանյանը։ Խնդիրը նա տեսնում է արժեհամակարգի շեղումների մեջ և կարծում է, որ հենց այդ համակարգի վերափոխում է անհրաժեշտ։ Վերլուծաբանը շեշտեց նաև, թե այլ դեպքերում, երբ տրանսպորտի սակագնի և Մաշտոցի պուրակի պայքարը հաջողություն ունեցավ, ժողովուրդը հետո նշեց, թե հաղթել է։ Դա նպաստում է, որ իշխանությունը մտածի, թե ինքը պարտվել է։ «Եթե մեկը հաղթում է, մյուսը՝ պարտվում, այդտեղ արդեն թշնամական հարաբերություններ են սկսվում։ Ցուցարարները, ժողովուրդը պետք է շնորհակալություն հայտնի նման դեպքերում իշխանությանը՝ իրենց ընդառաջ գալու համար»։ «Ա1+»-ի այն ճշգրտմանը, թե թանկացման դեմ պայքարող ժողովուրդը պետք է շնորհակալությո՞ւն հայտնի դա չանելու համար, նա նշեց. «Այո, որպեսզի թշնամանք չլինի ժողովրդի ու իշխանության միջև»։ Իսկ այն դիտարկմանը, թե պարոն Պեպանյանը որևէ անգամ չի գնացել՝ պայքարելու երիտասարդների հետ միասին, նրանց կողքին լինելու, նա շեշտեց. «Ես քաղաքում չէի։ Կուզեմ, իհարկե, միանալ իրենց»։