Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Թովմասյանը՝ ուսանողական խաղերի չեմպիոն

Կարևոր լուրեր Սպորտ
sport

Հայաստանի մարզիկներն այսօր առաջ մեդալը նվաճեցին Հարավային Կորեայում ընթացող ուսանողական խաղերում: Մեր մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը գերազանց հանդես եկավ օղակների վրա մրցումներում: Նա նախ առաջին տեղը գրավեց որակավորման փուլում եւ մտավ եզրափակիչ: Այստեղ Արթուր Թովմասյանն էլ ավելի վստահ հանդես եկավ եւ 15,500 միավոր արդյունքով պահպանեց առաջին հորիզոնականը եւ նվաճեց ոսկե մեդալ: Նրան հաջորդող ուկրաինացի մարմնամարզիկները ետ մնացին 0,250 եւ ավելի միավորով: