Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատության հրապարակը շարունակում է շղթայված մնալ

Հասարակություն
jINl7EWxrjw

Շարունակվում են բանակցությունները ցուցարարների ու Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի միջեւ: Քիչ առաջ բանակցություններին միացավ նաեւ ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: Նա նույնպես հորդորեց երթ չկազմակերպել՝ շեշտելով, որ այն արտոնված չէ: Ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը հիշեցնում է. <Սեւով սպիտակի վրա գրված է, որ եթե երթը խաղաղ է, ոստիկանությունը պետք է աջակցի, բայց հիմա հակառակն է հակատրվում>; Քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը պահանջում է հրավիրել ՄԻՊ ներկայացուցչին, քանի որ, ըստ նրա, ոստիկանների կողմից երթի արգելքը անօրինական է: Հիշեցնենք, որ Ազատության հրապարակը շարունակում է շղթայված մնալ: