Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանությունը ցուցարարներին արգելում է երթ անցկացնել (տեսանյութ)

Հասարակություն
rP0IJMNIagk

Այս պահին Ազատության հրապարակում իրավիճակը լարված է: Րոպեներ առաջ անկախ քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի հայտարարությունից հետո, թե պետք է անպայման երթ կազմակերպել մայրաքաղաքի փողոցներով, ցուցարարները շարժվեցին, սակայն դեմհանդիման դուրս եկան ոստիկանության ներկայացուցիչները՝ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի ղեկավարությամբ; Վերջինս հայտարարեց, որ երթ թույլ չեն տալու Ցուցարարները նշեցին, թե պահանջում են իրազեկման երթ, սակայն Օսիպյանը հակադարձեց՝ դա ձեր կողմից կդիտվի որպես սադրանք, մնացեք Ազատության հրապարակում Ժողովուրդը վանկարկում էր՝ <ամոթ Օսիպյան>: Ի դեպ, Ազատության հրապարակը շրջափակված է ոստիկաններով ու  այս պահին ոչ ոքի թույլ չեն տալիս այնտեղից դուրս գալ: