Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լսե՛ք, լսե՛ք... hեչ էլ լսեք». Օսիպյանը՝ ցուցարարներին (տեսանյութ)

Քաղաքականություն
սսսս

Քիչ առաջ Ազատության հրապարակում գտնվող մի քանի կին ցուցարարներ բանավեճի բռնվեցին փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ։ Նրանք պահանջում էին պարոն Օսիպյանից, որպեսզի ոստիկանությունը թույլատրի հանգիստ ցույցն իրականացնել։ Կանանց բարկացած խոսքերին ի պատասխան Վալերի Օսիպյանը նշեց. «Լսե՛ք, լսե՛ք»։ Կանայք պատասխանեցին. «Չենք լսելու»։ Օսիպյանը հակադարձեց. «Հեչ էլ լսեք»։ Կանանց հորդորին, որ գնացեք սահմանը պահեք, ոչ թե մեզ այստեղ հրամայեք, պարոն Օսիպյանը պատասխանեց. «Եթե պետք լինի, մենք կգնանք»։ Այս պահին իրավիճակը փոքր-ինչ լարված է ։ Վալերի Օսիպյանը բանակցում է ցուցարարների հետ։ Ցուցարարները պահանջում են երթ թույլատրել, սակայն փոխոստիկանապետն անդրդվելի է ։ Նա նշում է, որ երթ չի կարող լինել։  Ցուցարարները վանկարկում են «Օսիպյան հեռացի՛ր»։