Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատության հրապարակը շղթայված է ոստիկաններով

Քաղաքականություն
untitled5

Ազատության հրապարակում հավաքված ցուցարարները շարունակում են իրենց հայտարարությունները,իսկ հարակից տարածքում այս պահին մեծաքանակ ոստիկանական ուժեր կան: Օպերայի և բալետի Ազգային ակադեմիական թատրոնի դիմաց և դեպի Բաղրամյան պողոտա բարձրացող հատվածներում կանգնած են տասնյակ հատուկ նշանակության վարչության և ոստիկանության զորքերի ներկայացուցիչներ: Նշված հատվածներում առկա են նաև մեծաքանակ ոստիկանական մեքենաներ: