Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոչ քաղաքական և հասարակական գործիչներին՝ միանալ պայքարին (տեսանյութ)

Քաղաքականություն
untitled3

Ակտիվիստներից մեկը Ազատության հրապարակում քիչ առաջ հանդես եկավ հայտարարությամբ։ Նա կոչ արեց չվարկաբեկված քաղաքական և հասարակական գործիչներին և ուժերին՝ միանալ իրենց ու միասին պայքարել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ։ Ներկայացնում ենք տեքստից մի հատված։ «Տարիներ շարունակ էներգետիկ ոլորտը ոչ միայն բարձիթողի վիճակում է եղել, այլև կառավարող քրեական օլիգարխիան, ՀԷՑ-ի օտար կառավարիչները, հանցավոր համաձայնությամբ իրար մեջ են բաժանել ամբողջ թալանը։ Այս իրավիճակում եթե չլինեն քաղաքական պատասխանատվություն և երաշխիքներ, նույն թալանը կշարունակվի, իսկ այդ ընթացքում էներգետիկ համակարգը կարող է խափանվել ու անգամ՝ փլուզվել։ Մեր ժողովուրդը այս ամենը գիտակցում է, ուստի մարդիկ փողոց ու հրապարակ են գալիս քաղաքական փոփոխության տենչով և ամեն վայրկյան սպասում են երկիրն աղետի հասցրած ռեժիմին հեռացնելու կոչերին ու գործողություններին։ Այս շարժումը կարիք ունի ընդարձակման և քաղաքական խորություն ձեռք բերելու։ Դա հնարավոր է կազմակերպել շարժման հենքի վրա՝ առողջ ուժերին և անհատներին համախմբող քաղաքական հարթակ ձևավորելով։ Այդ հարթակը հնարավոր է ձևավորել ՝ չվարկաբեկված քաղաքական և հասարակական գործիչներից, ինչպես նաև այս պրոցեսը իրականացրած երիտասարդների մասնակցությամբ։ Դիմում եմ քաղաքական պատասխանատվություն ստանձնելու ունակ ուժերին ու անհատներին, հրավիրում ենք մասնակցելու այս գործընթացին»։