Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վ. Օսիպյան. «Թույլ չենք տալու Ազատության հրապարակից երթ անել» (տեսանյութ)

Քաղաքականություն
untitled

Այս պահին Ազատության հրապարակում են  էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարող քաղաքացիները։ Նրանց մոտեցավ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որը լրագրողների հետ զրույցում նշեց, թե  այսօր այլեւս թույլ չեն տալու երթ անել, իսկ Ազատության հրապարակում մնալու համար էլ պետք է թույլտվություն ստանան. «Խորհուրդ ենք տալիս զերծ մնալ անօրինական երթերից ու սադրիչ գործողություններից։ Հաղթել է ՀՀ հասարակությունը, սա մեծ ձեռքբերում է։ Իսկ մեր ուժերը բավարար է, որ անօրինական երթերը կանխենք»,-ասաց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Protest action against electricity price increase on Freedom Square Այն հարցին, թե բերման ենթարկվածների նկատմամբ բռնություններ են եղել, ինչ է պատրաստվում անել ոստիկանությունը՝ Վ. Օսիպյանը պխատասխանեց. «Ես չեմ հավատում, որ բռնություն է տեղի ունեցել, բայց ամեն դեպքում, եթե նման դեպք է եղել, մենք հետեւողական կլինենք»։ Նախաձեռնող խումբը շուտով հանդես կգա հայտարարությամբ։