Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ասանկ Անանկ». փառատոն՝ Սիրիայի և տեղի հայերի շփման համար

Մշակույթ
սիռիա1

Հունիսի 19-ից Երևանում մեկնարկել էր «Ասանկ Անանկ» փառատոնը։ Սա մի հարթակ է, որտեղ սիրիահայերը եւ տեղի հայերը հանդես են գալիս մեկ վայրում՝կազմակերպելով ցուցահանդես, շաբաթօրյակ, թեյըմպում, գրական ընթերցում, ֆիլմերի ցուցադրություն, դասախոսություն, համերգ եւ այլ միջոցառումներ։ Փառատոնի միջոցառումները անցկացվում են Հանրապետության հրապարակ մետրոյի հարակից այգում։ սիրիա Այսօր այստեղ հայտարարվել է մանկական նկարչության օր, որտեղ յուրաքանչյուրը կարող է ցուցադրել իր նկարներն ու հնարավորություն ունի տեղում նկարելու. «Այս տարածքը վերածվելու է մոլբերտի։ Ամեն տեղ կնկարեն ու իրենց միջի էներգիան կհանեն»,–մեզ հետ զրույցում ասաց «Հալէպ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության անդամ Հակոբ Կազանչյանը։ Միջոցառման կազմակերպիչ Ավետիս Քեշիշյանը հավելեց.«Մեր միջոցառումները տաբեր տարիքային խմբերի համար են։ Այս ամենը բոլորին տալիս է հնարավորություն  հանրային տարածքում միասին լինելու, երեխաների աշխատանքներին հետեւելու, ստեղծագործելու համար»։ Գրիգորյան Եվգինեն, ով սովորում է Մխիթար Սեբաստացու գեղարվեստի քոլեջում, 1-ին անգամ է մասնակցում նման միջոցառմանը։ Կարեւորում է շփումը սիրիահայ երիտասարդների հետ եւ այն, որ հասարակությունը տեսնում է իր աշխատանքներն ու գնահատում։ Կազմակերպիչները նման միջոցառումները կարեւորում են նրանով, որ սիրիահայերը եւս ինտեգրվում են հասարակության մեջ։