Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացին փորձել է փաթեթ նետել քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտի

Հասարակություն
bant

Հուլիսի 4-ին՝ կեսգիշերն անց, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, հիմնարկի տեղամասերից մեկի քողարկվող պատի արտաքին կողմի միջնամասի հատվածում  նկատել են դեպի պատը եկող անձի, որի մոտից զննությամբ հայտնաբերել և առգրավել են 2 բջջային հեռախոս 1 բաժանորդային քարտ, 1 հատ  B-8 դաջվածքով  և 10 հատ դիմեդրոլ տեսակի դեղահաբեր: Քաղաքացին «Արթիկ» ՔԿՀ-ի աշխատակիցներին հայտնել  է, որ փաթեթը  ցանկանում էր նետել հիմնարկի բնակելի գոտի: Հայտնաբերված դեղահաբերն ուղարկվել են փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին