Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Խփելով, ծեծելով, քաշելով տանում էին» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
elektra1

Բաղրամյան պողոտայում նստացույց իրականացնող քաղաքացիներից ո՛չ բոլորին էր այսօր ոստիկանությունը բերման ենթարկել։ Նրանցից մի քանիսը «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության կողմից իրենց և այլ քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնությունների ու դաժան վերաբերմունքի մասին։ «Մեր տղեքից երեք մեքենա պոլնի լցրին տարան ծեծի ենթարկելով, ծեծելով էլ դրել ավտոն տարել են։ Որին հասցրել ենք ձեռներից փախցրել-տարել ենք»,- հայտնեց մի տղամարդ։ Մեր հարցին՝ արդյո՞ք մոտակայքում ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ չկային, որպեսզի կանխարգելեին այդ ամենը, քաղաքացին պատասխանում է. «Կային, բայց բռնի էին ենթարկում հենց իրենց գլխավորությամբ։ Ամեն ինչը իրենց գլխավորությամբ ա եղել, ոստիկանը մեղք չունի։ Խփելով, ծեծելով, քաշելով տանում էին»,- նշեց նա։ Ոստիկանների իրականացրած գործողություններից դժգոհ մեկ այլ քաղաքացի դժգոհում է. «Մեր ոստիկանությունը հայ չի։ Թող ինձ գան բռնեն, բայց էս բան չէր, որ սրանք արին։ Հինգ հոգով մեկին բռնում էին, մի հոգի կար բոքսով խփում էր գլխին։ Ինչի՞ են խփում, ի՞նչ են արել, որ խփում են, նրանք բա՞ն են արել, որ խփում էին։ Նրանք արդարություն էին խնդրում, ինչի՞ եկաք ծեծեցիք»։