Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թերացող համատիրությունները կենթարկվեն պատասխանատվության

Հասարակություն
unnamed3

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են ստուգումները մայրաքաղաքի վերելակային տնտեսության շահագործման ու պահպանման նպատակով համայնքային բյուջեից տրամադրվող և համատիրությունների կողմից հավաքագրվող գումարների ծախսերի և դրանց նպատակային օգտագործման ուղղությամբ: «Ակնկալում եմ համակողմանի ստուգումների անցկացում, որի արդյունքում թե՛ մեզ ու թե՛ հանրության համար պետք է ակնհայտ լինի, թե համայնքային բյուջեից տրամադրվող և համատիրությունների կողմից հավաքագրվող գումարները ինչպիսի արդյունավետությամբ են տնօրինվել: Ընդ որում, սա պետք է լինի ոչ թե մեկանգամյա ստուգում, այլ պետք է դառնա աշխատակարգ ու այսուհետ յուրաքանչյուր ամիս ներկայացվեն կատարված աշխատանքների մասով համապատասխան հաշվետվությունները, որոնց համապատասխանությունը ևս պետք է մշտապես ստուգվի: Այստեղ լուրջ անելիք ունեն նաև վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը, քանզի հենց նրանց է տրված այդ մասով վերահսկելու ուղիղ լիազորությունները: Ուրեմն բարի եղեք լիարժեք կիրառել ձեր լիազորություններն ու կարգի բերեք դաշտը: Բոլոր այն համատիրությունները, որոնք պատշաճ չեն կատարում իրենց աշխատանքը, պետք է օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը, ավելացնելով, որ այս հարցում ակնկալում է համակողմանի խիստ ստուգումների անցկացում և թերացողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով համապատասխան քայլերի ձեռնարկում: .... Հանձնարարվել է հատուկ հսկողություն սահմանել մայրաքաղաքի հրդեհավտանգ հատվածներում Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին, համապատասխան վարչությունների և ստորաբաժանումների պետերին հանձնարարել է խստացնել հսկողությունը մայրաքաղաքի բոլոր այն հատվածներում, որտեղ, հաշվի առնելով եղանակային պայմանները, կարող է հրդեհների վտանգ առաջանալ, անհրաժեշտության դեպքում, ՏԿԱԻՆ-ի հետ համատեղ, ձեռնարկել համապատասխան միջոցներ: Բացի այդ, կոմունալ տնտեսության վարչությանը նաև հանձնարարվել է մայրաքաղաքի աղբավայրերում հնարավոր հրդեհների առաջացման կանխարգելման ուղղությամբ ՏԿԱԻՆ-ի հետ համատեղ հստակ քայլեր ձեռնարկել բացառելու նման իրավիճակները: