Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մարտական ոգով ուժեղ ենք, նորագույն տեխնիկա է պետք» (տեսանյութ)

Քաղաքականություն
razmaodayin-ujer

Մարտական ոգով հայկական կողմը ուժեղ է հակառակորդից։ ՀՀ ՊՆ ռազմական ավիացիոն ուժերի անձնակազմի հրամանատար, անկախության տարիների առաջին օդաչու Արմեն Ափիկյանը այսօր միակ խնդիրը համարում է նորագույն տեխնիկա ձեռք բերելը։ Ռազմաօդային ուժերի մայոր Գոռ Ղազարյանն էլ վստահեցրեց՝ պատրաստ են անառիկ պահել հայրենիքի սահմանները. «Մենք կպահենք այս երկիրը հանուն այն երեխաների, ովքեր ծնվում են։ Հանուն այն գաղափարի քանի դեռ Դադիվանքում, Ամարասում, Գանձասարում կնքվում են հայ մանուկները մենք տեր ենք լինելու այդ մանուկների ապագային»։ Ի դեպ, հունիսի 26-ին լրացել է ռազմաօդային ուժերի ձեւավորման 23 տարին, սակայն միջոցառումներ տեղի չեն ունեցել։ Պատճառն այն էր, որ դեռ չի լրացել իրենց ընկերների մահվան մեկ տարին, որոնց կորցրել են Ղարաբաղում։