Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բաղրամյան պողոտան կրկին փակելը րոպեների հարց է». Վ. Շուշանյան

Հասարակություն
police

Րոպեներ առաջ Ոստիկանության Կենտրոնի բաժանմունքից ազատ արձակեցին «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանին։ Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրեն ոչ հարցաքննել են, ոչ էլ արձանագրություն է կազմվել։ «Մյուսներից տեղյակ չեմ, բայց հավանաբար բոլորին էլ ազատ կարձակեն,- մեզ հետ զրույցում ասաց Շուշանյանը։ Նա նշեց, որ մեքենայի մեջ մի անչափահասի նկատմամբ բռնություն է եղել։ Կոնկրետ ծրագրի մասին Վաղինակ Շուշանյանը ոչինչ չասաց, բայց Բաղրամյան պողոտան կրկին փակելը, ըստ նրա, րոպեների հարց է։