Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հուլիսի 1-ից բարձրացել է ՀԿԵ-ի 1645 աշխատողների աշխատավարձը

Հասարակություն
1136bd320b747f8a78d3caacb90152ba

Հուլիսի 1-ից բարձրացել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատողների որոշ խմբերի պաշտոնական դրույքաչափերը և ժամային վարձավճարները: Աշխատավարձերի բարձրացումն իրակացվում է աշխատանքային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը, աշխատողների սոցիալական պաշտպանվածությանը և տարբեր մասնագետների պաշտոնական դրույքաչափերի հավասարակշռմանն ուղղված համակարգային ծրագրի շրջանակներում: Այսպես, հուլիսի 1-ից բարձրացվել են աշխատողների 25 խմբերի, այդ թվում, քարշային ենթակայանների հերթապահ էլեկտրամեխանիկների, ավագ հրաձիգների և հրաձիգների, պահակների, ծառայողական և հերթապահ ավտոմեքենաների վարորդների, կայարանների հերթապահների, ուղեկցորդների, բրիգադիրների, պաշտոնական դրույքաչափերը: Բարձրացվել են մասնավորապես լոկոմոտիվներ և էլեկտրագնացքներ սպասարկող լոկոմոտիվային բրիգադների բանվորների, շարժակազմի, գծի, արհեստական կառույցների և այլ տեխնիկական միջոցների շահագործումը, վերանորոգումը և սպասարկումն իրականացնող բանվորների ժամավճարները: Միջինում բարձրացումը կկազմի 10 % և կտարածվի 1645 աշխատողների վրա: Մինչև տարեվերջ աշխատավարձերի բարձրացմանը կուղղվի մոտ 110,5 մլն. դրամ: Մայիսի արդյունքներով միջին ամսական աշխատավարձը ՀԿԵ-ում կազմել է 194,5 հազ. դրամ: