Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շրջակա միջավայրին հասցվել է 4,77 մլն. դրամի վնաս

Տնտեսություն
unnamed1

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 29.06-03.07.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, արդյունքում կայացվել է 1,74մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 25 որոշում և հաշվարկվել է 4,77.մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Անտառների և կենսաբազմազանության բաժնի կողմից «Հայանտառ ՊՈԱԿ»-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղում իրականացված ստուգման արդյունքում հաշվարկվել է 997.5հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերով կայացվել է 370.0հազ.դր գումարի վարչական տուգանքի 7 որոշում և հաշվարկվել է 1.03մլն.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 4 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 1.94մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ