Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բերման ենթարկվածներին մեղադրանք չի առաջադրվի. Ն. Փաշինյան

Քաղաքականություն
elektra

Մոտ մեկ ժամ առաջ Բաղրամյան պողոտայից բերման ենթարկվածներից 9 հոգին գտնվում են Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության կենտրոնական բաժնում, այդ թվում՝ ակտիվիստներ Արգիշտի Կիվիրյանն ու Վաղինակ Շուշանյանը։ Այստեղ է գտնվում նաեւ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որը լրագրողների հետ զրույցում նշեց, որ բերման ենթարկվածների նկատմամբ մեղադրանք չի առաջադրվելու, նույնիսկ վարչական վարույթ չի հարցուցվելու եւ նրանց հավանաբար 3 ժամ հետո բաց կթողնեն։ Իսկ բերման ենթարկվելու պատճառը, ըստ Փաշինյանի,  Ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելն է հավանաբար։ Բերման ենթարկվածներից 2 հոգի վատ են զգացել, նրանց ոստիկանության բաժին են տարել շտապ օգնության մեքենայով։