Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարուժան Հակոբյանը գրավեց 11-րդ տեղը

Սպորտ
sport-chess-607

ԱՄՆ եւ Բրազիլիան ներկայացնող հայազգի շախմատիստներ Վարուժան Հակոբյանն ու Գրիգոր Մխիթարյանը չկարողացան մրցանակային տեղ զբաղեցնել Արլինգտոնում ավարտված շախմատի բաց առաջնությունում: Մեր հայրենակիցները 9 հնարավորից վաստակեցին 6,5-ական միավոր եւ բաժանեցին 9-17-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով Վարուժան Հակոբյանը զբաղեցրեց 11-րդ, իսկ Գրիգոր Մխիթարյանը` 14-րդ տեղը: Մրցաշարի հաղթող ճանաչվեց իսրայելցի գրոսմայստեր Իլյա Սմիրինը, որը եւս յոթ շախմատիստների հետ վաստակեց 7 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց առաջին տեղը: