Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սահմանադրության 3-րդ տարբերակ է պետք»

Քաղաքականություն
sahm

«Այսօրվա մեր խնդիրների 50 տոկոսից ավելին 1995 թվականի ընդունված սահմանադրությունն է։ Սահմանադրական փոփոխությունները պետք է լինի ընդդիմադիրների ճնշմամբ»,- «Կա՞ անհրաժեշտություն սահմանադրական փոփոխությունների, թե՞ ոչ» քննարկմանն ասաց Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը. «3 նախագահ է փոխվել, դուրս է գալիս՝ սահմանադրությունը լավն է, բայց մենք անընդունակ ժողովուրդ ենք։ Երեւի պետք է գա մի իդեալական նախագահ, ով չունենա եղբայր, որպեսզի զարգանա՞նք»։ «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» ՀԿ նախագահ Գեւորգ Մանուկյանը այն կարծիքին է, որ պետք է օգտվենք առիթից ու պայքարենք ամբողջովին նոր սահմանադրություն ստեղծելու համար. «Մենք պետք է ունենանք այնպիսի սահմանադրություն, որ իսկապես հպարտանանք ու ուրախանանք»։ Խոսելով սահմանադրական փոփոխությունների կողմ եւ դեմ լինելուց՝ Ավետիք Իշխանյանը նշեց. «Ովքեր կողմ են սահմանադրական փոփոխություններին, նրանք կողմ են Սերժ Սարգսյանի իշխանությունը հավերժացնելուն, ովքեր դեմ են սահմանադրական փոփոխություններին, նրանք կողմ են օրինակ՝Հովիկ Աբրահամյանի իշխանության գալուն՝ որպես նախագահ։ Դեմ կամ կողմ լինելով իշխանության այս կամ այն թեւի ջրաղացին ջուր ենք լցնում։ Պետք է գտնել 3-րդ տարբերակ»։ Երրորդ տարբերակն առաջարկեց Գեւորգ Մանուկյանը. «3-րդ տարբերակը նորմալ սահմանադրություն մշակելն է։ Եւ այն գզվռտոցը որ կա երկու կողմերի միջեւ մեզ չի հուզում ընդհանրապես։ Քաղաքական աթոռների համար կռիվը երկրորդական է, մեզ պետք է նորմալ սահմանադրություն»։